«Առանցքում»

«Հայաստանի կողմից արվող քայլերն ազդել են ամբողջ գործընթացի վրա»

«Պարզ է, որ ՀԱՊԿ-ը փորձում է դուրս գալ ստեղծված իրավիճակից մինիմալ կորուստներով»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ հավելելով, որ այս իրավիճակում ՀԱՊԿ-ն ունի իմիջը պահպանելու խնդիր.

Պարզ է, որ Հայաստանի կողմից արվող քայլերն ազդել են ամբողջ գործընթացի վրա, և Հայաստանը ևս ստեղծված իրավիճակում պետք է գտնի օպտիմալ լուծման տարբերակ:

Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, քաղաքագետը կարծում է, որ դրանք պետք է արժանանան համապատասխան արձագանքի Հայաստանի պաշտոնական օղակների կողմից:

Բելառուսի կողմից վատացնել հարաբերությունները Հայաստանի հետ նշանակում է վատացնել հարաբերությունները տարբեր կազմակերպությունների ներսում, որտեղ անդամակցում են միաժամանակ Բելառուսը և Հայաստանը. սա օգուտ չի բերելու այդ կազմակերպություններին:

 

Ավելին
Back to top button