«Առանցքում»

«ՔՊ-ն ինչպես եղել է ապագաղափարական ընդդիմություն, այնպես էլ դարձել է ապագաղափարական իշխանություն». Նարինե Մկրտչյան

«Այս ընտրություններում իշխանությունն, այնուամենայնիվ, տրվեց գայթակղությանը և մի շարք դեպքերում գործադրել է նաև վարչական լծակներ»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

Ըստ նրա՝ ընտրությունների հապշտապ անցկացումը իր բացասական հետագիծը թողեց Հայաստանի քաղաքական դաշտի վրա:

Խորհրդարանում ձևավորվեց երեսուն տոկոսանոց պայմանական ընդդիմություն, որը չի կարող լուրջ դերակատարություն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում, որովհետև իրենք էլ չեն հավակնում լուրջ ընդդիմության դեր ստանձնելու:

Նարինե Մկրտչյանի դիտարկմամբ՝ Հայաստանում չկա գաղափարական ընդդիմություն, բայց հեղափոխությունը պարտադրում է ունենալ նոր որակի ընդդիմություն:

«Ընտրողների հիսունմեկ տոկոսի ընտրությունների չմասնակցելու պատճառն առաջին հերթին քաղաքական է»,- նշեց բանախոսը:

Ավելին
Back to top button