Սպորտ

Նեյմարի գոլը հաղթական էր «Թուլուզ» — ՊՍԺ խաղում

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Պարի Սեն Ժերմենն» արտագնա հանդիպում անցկացրեց «Թուլուզի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ «Մունիսիպալ» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 68-րդ րոպեին խփեց Նեյմարը։

Այս հաղթանակից հետո փարիզյան թիմը 65 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ «Թուլուզը» 26 միավորով 15-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

sport.times.am

Ավելին
Back to top button