Նորություններ

«Արդյոք Սերժ Սարգսյանն այն մարմինն է, որ կարող է որոշել 5 շրջանների ճակատագիրը». արձագանք Լուկաշենկոյի հայտարարությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները Հայաստանի ներկա և նախկին ղեկավարների մասին բազմաբնույթ ենթադրությունների են հանգեցնում, հարցադրումների, թե ինչու է նման հայտարարություններ հնչեցնում այս երկրի ղեկավարը, որի համար հետագայում պետք է ներողություն խնդրի, ինչպես փորձն է ցույց տալիս:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, ով «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր է ընտրվել, այն կարծիքին է, որ այս իրավիճակն սկսվեց այն պահից, երբ ընդհատվեց գլխավոր քարտուղարի լիազորությունը ՀԱՊԿ-ում, և պարզվեց, որ, իր խոսքերով ասած, «ՀԱՊԿ-ը նման հասարակ իրավիճակի համար կանոնադրական պրոցեդուրան չունի: Վեճը որոշ ներկայացուցիչներ տեղափոխեցին անհատական դաշտ: Անհատական իրենց պետության շահերից ելնելով, իսկ Հայաստանը հանդես էր գալիս սկզբունքի տեսակետից, այն սկզբունքը, որ առաջարկում ենք, բխում է բոլորի շահերից»,- ասում է Իգիթյանը:

Իսկ ինչո՞վ էին պայմանավորված նման հայտարարությունները նաև Սերժ Սարգսյանի վերաբերյալ, նախ մի դիտարկում է անում:

«Վերջերս Բելառուսի նախագահը շատ հաճախ է ներողություններ խնդրում, ոչ միայն Հայաստանի վարչապետից, նաև Պուտինից, ինքը մի բան է ասում, որն ընդունված չէ բաց խոսքով ասել, այն հարցերը, որոնք ինքը բարձրացնում էր, պետք է փակ նիստով արվեր, հետո ներողություն է խնդրում, իսկ հաջորդ մասում ասվածը նման է արդարացման: Ասում է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից այս բանի համար, հետո սկսում է արդարանալ, թե ինչու արեց այդ քայլը. որովհետև Հայաստանը հետ կանչեց և այլն»,- ասում է Իգիթյանը և հավելում.

«Ինչ վերաբերում է, թե ինչու ասաց Սերժ Սարգսյանի մասին, դա անհեթեթ էր, որովհետև չեմ կարծում, որ այդ հարցը Բելառուսը պիտի բարձրացներ Սերժ Սարգսյանի առջև՝ տուր 5 շրջաններ, ի՞նչ է նշանակում 5 շրջաններ տուր, արդյոք ինքը այն մարմինն է, որ պիտի դա ասի, արդյոք Սերժ Սարգսյանն այն մարմինն է, որ կարող է որոշել 5 շրջանների ճակատագիրը, ես դա համարում եմ քաղաքական ելույթ, որը շատ հեռու էր իրավական ելույթից»:

Ավելին
Back to top button