Նորություններ

Առեղծվածային դեպք Երևանում. 25-ամյա տղան, ում հայրը զոհվել է հայրենիքի պաշտպանության համար, դաժան ծեծի հետևանքով մահացել է. մայրը անուններ է տալիս

Երեկ՝ փետրվարի 5-ին, SHAMSHYAN.com-ին է դիմել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ջուղայի 5-րդ շենքի բնակիչ՝ 45-ամյա Հասմիկ Ղուկասյանը և հայտնել, որ իր համար մինչև հիմա անհասկանաալի է, թե ինչու են իր տղային դաժանաբար ծեծի ենթարկած անձինք ազատության մեջ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրն ասում էր. «Դեկտեմբերի 20-ին՝ ծնունդիցս 1 օր առաջ, տղայիս հայտնաբերում եմ առանձնակի դաժանությամբ ծեծված վիճակում։ Երեխաս մի քանի օր կոմայի մեջ գտնվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Նրան բուժող բժիշկ Վարոսյանից շատ գոհ եմ։ Նա արեց ամեն ինչ, որպեսզի մինուճարիս կյանքը փրկի։

Ցավոք, ճիվաղներն այնպիսի դաժան ծեծի էին ենթարկել, որ երեխաս մի քանի օր անց հիվանդանոցում մահացավ։ Նրա հայրը թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում, ով իր կյանքն է տվլե հայրենիքի համար։ Բայց ի՞նչ իմանայի, որ ստահակ հայի ձեռքով երեխուս հողին եմ հանձնելու։ Խնդրում եմ պատկան մարմիններին, որպեսզի հետամուտ լինեն ու իրականությունը բացահայտեն։ Իմ տղան իր ընտանիքին նվիրված, շրջապատում հարգված քաղաքացի էր։ Այնքան անկեղծ անձնավորություն էր, որ կարող եք հետաքրքրվեք հարևաններիցս։

Բոլորը զարմացած են, թե ում ձեռքն է գնացել այդպես դաժան վերաբերվել տղայիս հետ։ Թուրքին անուն են դնում, սրանց արածն էլ թուրքից բեթար է։ Հավատում եմ, որ քննչական բաժինը, ի վերջո, կբացահայտի այս առեղծվածը, բայց ճշտել եմ, քննիչներն էլ սպասում են դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացության պատասխանին, որպեսզի իրական քայլեր ձեռնարկեն հանցագործությունը բացահայտելու համար»։

 shamshyan.com

Ավելին
Back to top button