Նորություններ

Երբ արժեզրկվում է 2018-ի ապրիլը, իսկ համակարգային ճգնաժամը՝ խորանում

Ապրիլյան զարգացումներից հետո երկիրը կեղեքած նախորդ իշխանություններից չափազանց ծանր ժառանգություն ստացած «հեղափոխականները» կարծում են, որ իրենք ոչնչով չեն զիջում նախորդներին և կարող են իրենց շռայլություն թույլ տալ: Համոզված են, որ վաստակել են… համոզված են, որ իրենք այնքան լեգիտիմ են, որ այլևս կարող են հղփանալ՝ հաշվի չնստելով ընտրողի հետ: Իսկ ի՞նչ է անում վերջինս:

Շատերը, հետհեղափոխական էյֆորիան արդեն թոթափած, սկսել են արդարացի հարցադրումները՝ այդ ինչպե՞ս ստացվեց, ինչո՞ւ… Հասարակության մի մասն էլ շարունակում է արդարացնել կատարվածը, թե՝ այդ «տղաներն ու աղջիկները» «այնքա՜ն են քայլել», որ կարելի է «մի թեթև» ինքնապարգևատրվել, կամ՝ լա՞վ էր, որ նախկինները գողանում էին, իսկ Փաշինյանի թիմը բացահայտ ինքնապարգևատրվում է:

Ավելին
Back to top button