Նորություններ

«Կառավարությունն իր 100 օրվա ընթացքում ամենաքիչ փոփոխությունները կատարեց արտաքին քաղաքականության ոլորտում»

Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում անհավասար իրավիճակ է, քանի որ կառավարության և հասարակության զգալի մասն այդ հարաբերությունների մասին ունի մի կարծիք, իսկ ավելի փոքր հատվածը, որի կազմում են հիմնականում նախկին իշխանավորները, մեկ այլ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Նա նաև նշեց, որ 20 տարի ՌԴ-ն աշխատել է ՀՀ-ի հետ մեկ այլ քաղաքականությամբ, Լավրովն ու Պուտինն էլ 20 տարի տեսել են հայ իշխանավորի, որն անգրագետ էր և պատրաստ էր հանձնել հայ ժողովրդի շահերը:

Ըստ քաղաքագետ Արա Պապյանի՝ կառավարությունն իր 100 օրվա ընթացքում ամենաքիչ փոփոխությունները կատարեց արտաքին քաղաքականության ոլորտում: Պապյանը նկատեց, որ որակական փոփոխություններ այս հարցում կարող ենք տեսնել միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ամեն կուսակցություն հանդես կգա իր ծրագրային քաղաքականությամբ, որտեղ հստակ ամրագրված կլինի նաև արտաքին քաղաքականության հատվածը:   

Ամփոփելով կառավարության գործունեության 100 օրը՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ այսօր կառավարության արտաքին քաղաքականությունն առավել բազմավեկտոր է, փորձ է արվում համագործակցել աշխարհի գլխավոր կենտրոնների հետ՝ ԱՄՆ, ՌԴ, Չինաստան և Եվրամիություն, ինչը դրական է գնահատում:

 

Ավելին
Back to top button