Միջազգային

«Սառը պատերազմի ժամանակ ավելի հեշտ է եղել»` Քերրի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ սառը պատերազմի ժամանակաշրջանում ավելի հեշտ է եղել, քան այժմ է: Համապատասխան հայտարարությունը Քերրին կատարել է պետդեպարտամենտում` ելույթ ունենալով ԱՄՆ արտաքին գերատեսչության աշխատանքները կազմակերպելու հարցերի շուրջ, հաղորդում է gazeta.ru-ն: Պետքարտուղարի կործիքով` այն ժամանակ «ավելի հեշտ էր, քան այժմ է կամ հնարավոր է, ավելի ճիշտ ասած, ավելի պարզ էր»:

«Ընտրությունը պակաս բազմազան էր, պակաս դժվար: Այն ավելի պայծառ էր, ավելի պարզ` կոմունիզմ ու ժողովրդավարություն, Արևմուտք ու Արևելք, «երկաթե վարագույր», սահմանազատման մեծ գիծ: Եվ շատ բան է ենթարկեցվել, ոտնահարվել այդ երկբևեռ աշխարհի ուժով»,- իր տեսակետն է պարզաբանել ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Քերրին նշել է, որ այժմ աշխարհը դարձել է «շատ ավելի բարդ»: Որպես օրինակ նա բերել է Բալկաններն ու Մերձավոր Արևելքը, այնտեղ սանձազերծված ուժերը, այդ թվում նաև արմատական իսլամը, իսլամիզմը, ինչպես նաև ողջ աշխարհում կտրուկ կերպով արագացված փոփոխությունների տեմպը:

 

Ավելին
Back to top button