Քո ձայնը

«Չի կարելի նախկին համակարգով հավակնել արմատական փոփոխությունների իրականացմանը»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արդեն քանիցս ամենատարբեր առիթներով հայտարարել ենք, բազմիցս հորդորել ենք, պահանջել ենք, քննադատել ենք, ի վերջո դատաիրավական համակարգը արմատապես պետք է փոխել:

Չի կարելի մեկ ղեկավարի փոփոխությամբ հավակնել արմատական փոփոխությունների, չի կարելի էվոլյուցիոն փոփոխությունների ճանապարհով գնալ:

Արդարադատության նախարարությունն անմիջական պատասխանատվություն է կրում ոստիկանության, ազգային անվտանգության, քննչական մարմինների, դատախազության և դատարանների համակարգերում արմատական փոփոխությունների չկատարման համար:

Չի կարելի նախկին համակարգով հավակնել արմատական փոփոխությունների իրականացմանը:

Անհնար է առանց պառլամենտական արդյունավետ վերահսկողության սահմանման և իրականացման, ինստիտուցիոնալ փոփոխությունների, ի վերջո իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի բովանդակային ապահովման ակնկալել արմատական փոփոխություններ և արդյունքներ, իրավապահ մարմինների և նրանց աշխատակիցների կողմից մարդու իրավունքների նկատմամբ պատասխանատվության ձևավորում ու ապահովում:

Ավտորիտար կառավարման համակարգի կողմից ձևավորված գործիքներն ու ինստիտուտները չեն կարող վերջիվերջո պիտանի լինել իրավական և ժողովրդավարական պետության խնդիրները լուծելու համար»:

Ավելին
Back to top button