Քո ձայնը

«Սկսվել է սեփականության վերաբաշխման փուլը՝ առանց խաղի կանոնների». Ս. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ նշելով.

«Ցանկացած հեղափոխականի մեջ թաքնված է ժանդարմը. Գյուստավ Ֆլոբեր՝ հեղափոխություններ տեսած տղա…

P.S. Տենց էլ չհասկացա, էս հեղափոխությունը լիբերալ է, բուրժուական է, թե սոցիալիստական է։ Ինձ թվում է ձևով լիբերալ է՝ հպարտ քաղաքացի, հռետորաբանությամբ բուրժուական՝ տնտեսական հեղափոխություն, բովանդակությամբ սոցիալիստական՝ թալանած փողերը հետ բերել։

Իսկ բոլորը միասին՝ ընդամենը հեղափոխության առաջին փուլն է, եթե իրոք հեղափոխություն է եղել։ Առանց արյան ու սեփականության վերաբաշխման հեղափոխություն չի լինում։ Սկսվել է սեփականության վերաբաշխման փուլը՝ առանց խաղի կանոնների, հույս ունենանք, որ հաջորդ տրամաբանական շարունակությունը չի լինի»։

 

Ավելին
Back to top button