Քո ձայնը

Երբ երկրի առաջին դեմքը դատարանում վկայություն է տալիս. Սա է նոր Հայաստանը, բայց….

Հրաշալի է, երբ երկրի առաջին դեմքը, նույն ինքը իրավունքների և ազատությունների գլխավոր երաշխավորը դատարանում վկայություն է տալիս: 

Սա է նոր Հայաստանը։ Սա է օրենքի առաջ բոլորի հավասարության երաշխիքը։

ԲԱՅՑ

— Ինչո՞ւ են կառավարության օպերատորը եւ լուսանկարիչը կանգնած դատավորի կողքին ՝ արգելված գոտում, երբ մնացած օպերատորները նման արտոնություն չունեն,
— ինչո՞ւ են վարչապետի մամուլի խոսնակը և առնվազն մեկ լրագրող նստած ուղեկցող գումարտակի համար նախատեսված, արգելված հատվածում, երբ մնացած լրագրողները, վստահաբար, նման արտոնության չեն արժանանա։

Նպատակս  յազվությունը չի, նպատակս հավասար պայմաններ ստեղծելն է։ 
Լրագրողը՝ լրագրող է, հնարավորությունները պետք է հավասար լինեն բոլորի համար։

Նինա Կարապետյանց

իրավապաշտպան

Ավելին
Back to top button