Քո ձայնը

Ովքե՞ր են դառնում մեր «հերոսները»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կարծում եմ՝ և՛ համաշխարհային, և՛ հայաստանյան, ոչ միայն մեր ժամանակակից, այլև պատմական անքննադատելի հեղինակություններ գոյություն չունեն։ Եթե այդպիսիք լինեին, ապա ոչ փիլիսոփայական, ոչ գիտական, ոչ մշակութային, ոչ էլ քաղաքական առաջընթաց մարդկությունը չէր արձանագրի։ Գուցե շատերի համար սա դասագրքային ճշմարտություն է, և ես սրա մասին չէ, որ ուզում եմ ասել։ Մեր հասարակությունը ոչ թե քննադատում է այս կամ այն գործչին, նրա հայացքների, գործունեության (նախկին և ներկա) համար, այլ կախված իր, կամ իր «թայֆայի» տվյալ պահի անձնական, կամ խմբակային շահերից կամ քարոզչական ազդեցությունից, հայհոյում, փնովում, սևացնում և «ոչնչացնում» նրանց։ Եւ այդ «ոչնչացնողները» որպես կանոն , ոչ «տարրական» կրթություն ունեն, ոչ տարրական գիտելիքներ մեր ոչ վաղ անցյալի պատմությունից, ոչ էլ տարրական բարեկրթություն։ Եւ ամենացավալին այն է, որ այդ միջակությունները, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում որևէ մնայուն արժեք չեն ստեղծել և չեն էլ թողնելու, դառնում են այսօրվա հանրության «հերոսները»։

Ավելին
Back to top button