Քո ձայնը

«Թունավոր ծառից՝ թունավոր պտուղ» սկզբունքը այնքա՜ն հաճախ է ունակ վճռորոշ լինել իրավական խնդիրներին իրավաչափ լուծումներ գտնելու հարցում, որ անգամ զարմանալի կթվա

Արցախի Մարդու իրավուքնների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքիիր էջում գրում է.

Մեր իրավաբանությունը, ցավոք, դեռ շատ հեռու է ժամանակակից ստանդարտներից։ 2006-2007 թվականից ի վեր մենք մեծ առաջընթաց ենք ունեցել՝ պայմանավորված ինչպես Եվրոպական դատարանի իրավաբանության «խաղափոխական» հոսքով, այնպես էլ ներպետական ինստիտուտների «իրավաարտադրական» հզորությունների ծավալմամբ (Սահմանադրական դատարանի իրավաբանություն, Վճռաբեկ դատարանի իրավաբանություն, Օմբուդսմանի իրավաբանություն, և այլն)։

Բայցևայնպես, մեր իրավաբանությունը դեռ շատ հեռու է ստանդարտներից։ Թերևս պատճառը մեր՝ իրավաբաններիս մտածողության «ատոմների» մակարդակում է։ Այն է՝ մենք դեռ մտածում ենք օրենսդրական հոդվածներով ու կետերով, այլ ոչ թե իրավական սկզբունքներով ու արժեքներով։ Վերցնենք, օրինակ, «Թունավոր ծառից՝ թունավոր պտուղ» սկզբունքը։ Այն այնքա՜ն հաճախ է ունակ վճռորոշ լինել իրավական խնդիրներին իրավաչափ լուծումներ գտնելու հարցում, որ անգամ զարմանալի կթվա։ Բայց ոչ — նորից ու կրկին լուծումները հիմնականում որոնվում են օրենքի հոդվածների ու ենթակետերի տիրույթում։

Իմ համոզմամբ՝ սա կարևոր խնդիր է, որը հետաքրքիր կլինի քննարկել իրավաբանների հատկապես նոր սերնդի հետ։ Ով հետաքրքրություն ունի, թող մեկնաբանությամբ արձագանքի — գուցե այս ամենից մի ուշագրավ նախաձեռնություն կամ առնվազն միջոցառում ծնվի։

 

Ավելին
Back to top button