ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Ոչ մի թիզ հող ադրբեջանցիներին. հարցախույզ Երևանում

Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ վերջին շրջանում մոտեցումները տարբեր են: Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ. երկու կողմերին հորդորում են գալ բանակցությունների հարթակ:

Համաքաղաքային հարցումների միջոցով փորձեցինք պարզել մեր քաղաքացիների դիրքորոշումը խնդրի կարգավորման վերաբերյալ: Նրանց մեծամասնությունը մեզ հետ զրույցում նշեց՝ ոչ մի թիզ հող ադրբեջանցիներին, կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն տարածքներ զիջելու մասին խոսք գնալ չի կարող:

Ավելին
Back to top button