ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

ՀՀ քաղաքացիները՝ Վեցերորդ գումարման ԱԺ-ի մասին. հարցախույզ

Ունե՞ն արդյոք սպասելիքներ նոր՝Վեցերորդ գումարման ԱԺ-ից ՀՀ քաղաքացիները, եւ ինչպիսի՞ն են այդ սպասելիքները: Մայիսի 18-ից գործունեություն ծավալող օրենսդիր մարմնի աշխատանքին հետեւած գյումրեցիների մեծ մասն այնքան էլ լավատես չէ. Նոր խորհրդարանում դաձյալ մեծամասնություն կազմում է ՀՀԿ-ն, ուստի դրական փոփոխությունների ակնկալիք չունեն: Նշում են՝ տարիների փորձն է այդպես հուշում: Քաղաքական այդ ուժը 2 տասնամյակից ավելի  իր ձեռքում է պահում իշխանությունը եւ ցանկության դեպքում այդ փոփոխություններին կգնար անցած 20 տարիների ընթացքում:

Սակայն կան նաեւ լավատեսական կարծիքներ. Գյումրիում անցկացվել է փոքրիկ հարցախույզ, եւ հարցված քաղաքացիների մի մասն այն համոզմանն է, որ կառավարման նոր մոդելն իր հետ ինչ-որ դրական տեղաշարժեր կբերի:  Դիտեք հարցախույզը:

Ավելին
Back to top button