ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

«Եթե որևէ գաղափար վաճառվում է 5-10 հազար դրամով, գուցե այդ գաղափարն էդքան էլ արժեր». ՀՀԿ-«Ելք» բանավեճ

«Վերջին 17 տարիների ընթացքում ՀՀԿ-ն երկրում սերմանել է մի մշակույթ, որ մարդիկ քաղաքական ուժերին տեսնում են որպես փողի քսակ, այսինքն հասկանում են, որ ժամանակն է փող՝ ընտրակաշառք ստանալու, մարդիկ հստակ ընտրակաշառքի են սպասում: 17 տարի շարունակ մարդկանց մեջ սերմանվել է, ու մարդիկ չեն ընկալում, որ իրենք քաղաքացի են ու պետք է կատարեն քաղաքական ընտրություն: Սա մի երևույթ է, որ ստացել ենք ոչ միայն ՀՀԿ-ից, այլև արբանյակ կուսակցություններից, ովքեր անպատիժ այս մշակույթը կիրառել են, ու ստացել ենք մի զանգված, որին քո ծրագիրը հետաքրքիր չէ, չես կարող ծրագրից խոսել, ինքը քեզանից ակնկալում է փող: Հիմա մեր ասածը, մեր առաջարկն այն է, որ հենց այդ թշվառության, ողորմության իրավիճակից ելք կա, ու «Ելք»-ն առաջարկում է կոնկրետ ծրագիր»,- ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում նման տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու Տիգրան Ավինյանը:

Նրա հետ բանավիճող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հայկ Մամիջանյանն արձագանքում է. «Ես համաձայն եմ այն գաղափարի համար, որ իշխող կուսակցությունը պատասխանատու է ընտրական պրոցեսի համար, այո, ու մենք դրանից չենք խորշում, բայց գոնե մեկ հստակ դեպք գրանցված այս ընտրարշավին, որ ՀՀԿ-ն ընդգրկված է նմանօրինակ պատմությունների մեջ, դեռ չի ծագել, հուսամ, որ չի էլ ծագի, կան այլ քաղաքական ուժեր, որոնք, ի ցավս բոլորին, և ես համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, որ ընտրակաշառքը ոչ միայն ձայնի խնդիրն է լուծում, այլ փոխում է քաղաքացիական մտածողությունը, այդ հարցում ես համաձայն եմ: Բայց ես մի անգամ էլ եմ ասում՝ եթե որևէ գաղափար վաճառվում է 5-10 հազար դրամով, գուցե այդ գաղափարն էդքան էլ արժեր, մեղքը դնել միայն գնորդների վրա, որոնք որևէ աղերս չունեն ՀՀԿ-ի հետ, դա իրականության հետ որևէ աղերս չունի»,- նշեց Հ. Մամիջանյանը:

Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել այլ հարցերի ևս. իշխող քաղաքական ուժի կողմից վարչական ռեսուրսի չարաշահում, քարոզարշավի ընթացքում առաջացած այլ հարցեր ևս:

Ավելին
Back to top button