ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

«Հակառակ կողմը»՝ Արմեն Վարդանյան — Հայկ Սարգսյան

«Բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակ:

Մեծ են ակնկալիքները իշխանության նկատմամբ, մեծ վստահության քվե ստանալով՝ իշխանությունը մեծ պարտավորվածություն ունի հասարակության նկատմամբ»,- ԳԱԼԱ-ի եթերում «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում ասում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Նրա զրուցակիցը՝ «Իմ քայլը» ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված ՔՊ-ական Հայկ Սարգսյանը, հայտարարում է, որ վերջապես Հայաստանում իշխանությունը վերադարձվեց ժողովրդին, և ժողովուրդը համարում է ԱԺ-ն իրենը:

«Թե ինչու չանցան խորհրդարան մյուս քաղաքական ուժերը, դա բոլոր մյուս քաղաքական ուժերի մեղքն է: Ունեցել են աշխատելու հնարավորություն, իրենց՝ խորհրդարանում չհայտնվելը ժողովրդի մոտ դրական էմոցիաներ է առաջացնում»:

Նա վստահեցնում է, որ ՔՊ-ն մշտապես կապը պահելու է ժողովրդի հետ:

Ավելին
Back to top button