ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Զինվե՞լ, պատրաստվե՞լ պատերազմի, թե՞ ոչ. բանավեճ

«Արցախյան չլուծված հարցը ձեռնտու է ալիևյան և սարգսյանական կլանին, որոնք վերարտադրվում են արցախյան հարցի չլուծվածության իմիտացիայով, կոնֆլիկտի հիման վրա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում հայտարարում է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը: Ըստ Թոքմաջյանի՝ Հայաստանում ամբողջ խնդիրն այն է, որ Ս. Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, ոչ լեգիտիմ նախագահը չի կարող միջազգային հարաբերություններում հարցեր լուծի, դրսևորվի:

Ըստ պատմաբանի՝ սխալ մոտեցում է սպառազինվելու ծրագրեր առաջ քաշելը, քանի որ իշխանությունների ցանկությունն է ժողովրդին պահել թմբիրի մեջ: Եվ ադրբեջանական, և հայկական իշխանությունները ժողովրդին նախապատրաստում են պատերազմի: Պետք է խնդիրը լուծել դիվանագիտական մակարդակում:

Բանավիճող կողմը Ռուբեն Մեհրաբյանն է՝ քաղաքական փորձագետ:

Նա համաձայն չէ զրուցակցի այն մտքի հետ, որ Հայաստանում ժողովրդին պատրաստում են պատերազմի: Նա համաձայն չէ նաև այն մտքի հետ, որ պետք չէ զինվել:

«Առանց զինվելու դժվար կլինի, ես համաձայն չեմ, որ պատրաստում են Հայաստանում պատերազմի: Եթե նախապատրաստեին, ապա այսքան ողորմելի վիճակում չէր լինի ոչ ղեկավարությունը, ոչ էլ դժգոհ կլիներ հասարակությունը»:

Ինչ մնում է հարցերը դիվանագիտական մակարդակում լուծելուն, ապա Մեհրաբյանն ասում է, որ Մինսկի խմբի ձևաչափի հետ էլ հույսեր կապել պետք չէ.

«Մինսկի խումբը մեկ հարցում կոնսենսուս ունի՝ աջակցել ՌԴ-ին իր խափանարար գործունեությունը շարունակելու տարածաշրջանում»:

Դիտեք «Հակառակ կողմը»՝ ԳԱԼԱ-ի եթերում:

Ավելին
Back to top button