ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՐԶ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր դժվարին ժամանակներ են աշխարհի բոլոր ԶԼՄ-ների համար

Ռուսական հեղինակավոր «Էխո Մոսկվի» ռադիոկայանը  շուրջօրյա հեռարձակում ունի։ Այն փակ բաժնետիրական ընկերություն է, որի արժեթղթերի 66 տոկոսը «Գազպրոմ-Մեդիա»-ինն է, 34 տոկոսը` լրագրողներինը, ընդ որում` դրա 18 տոկոսի սեփականատերը գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն է: Վերջինս հայտնի լրագրող է, եւ շատ ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել, երբ ժամանակին մերժել է նախագահական ընտրությունների շրջանում իր վստահված անձը դառնալու Վլադիմիր Պուտինի առաջարկը։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանում մեկ օր աշխատել են ԳԱԼԱ հեռուստաընկերության իմ գործընկերները:

Ռադիոկայանը լրատվական ուղղվածություն ունի, հիմնական ծրագրերն են` քաղաքական-մշակութային տեղեկատվություն, մամուլի տեսոււթյուն, հարցազրույցներ եւ ինտերակտիվ զրույցներ ունկնդիրների հետ: Ռադիոլսարանի թիվը միայն Մոսկվայում, օրվա ընթաքում կազմում է շուրջ 1 մլն., իսկ պոտենցիալ լսարանինը` 46մլն. մարդ: Գլխավոր խմբագիրը հանրահայտ լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովն է, ում անունը բրենդ է դարձել` իր ղեկավարած կառույցի հետ մեկտեղ:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանը, որը պարբերաբար եթեր էր հեռարձակում Վլադիմիր Պուտինի հասցեին խիստ քննադատություն պարունակող ռեպորտաժներ եւ ամբիոն էր տրամադրում ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին, պարբերաբար հայտնվում էր պաշտոնական Մոսկվայի «սեւ ցուցակում»: Դեռեւս 2000թ.-ին Կրեմլի աթոռակալները նախ փորձել են «լեզու գտնել» գլխավոր խմբագրի հետ, ապա, երբ դա չի հաջողվել, չինովնիկները սկսել են բյուրոկրատական տարատեսակ հնարքներ կիրառել ռադիոկայանի դեմ` հատկապես նախընտրական ժամանակաշրջաններում։

«Էխո Մոսկվի»-ն համեմատաբար ազատ է աշխատել, սակայն 2012-ին այլ էր իրավիճակը :  Իշխանությունները հետեւողականորեն խոչընդոտում էին իրենց  համար անհաճո լրատվություն տարածող մամուլի գործունեությունը։ «Գազպրոմ-Մեդիա»-ն, որին պատկանում է «Էխո Մոսկվի»-ի բաժնեթղթերի վերահսկիչ փաթեթը, պահանջել էր փոխել տնօրենների խորհրդի կազմը։ Ըստ գլխավոր խմբագրի, այսօր դժվարին ժամանակներ են աշխարհի բոլոր լրատվամիջոցների համար, այդ թվում եւ ռուսական ու հայկական:

Ի դեպ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը պարբերաբար հաքերային հարձակումների է ենթարկվում`հատկապես ընդդիմադիրների մասսայական ակցիաների ժամանակ: Գլխավոր խմբագրի առաջին տեղակալն է Սերգեյ Բունտմանը, ով հայկական արմատներ ունի եւ Արցախ կատարած այցելությունից հետո, անցանկալի անձ է ճանաչվել Ադրբեջանի կողմից: Նրա որդին եւս աշխատում է հոր կողքին. առաջատար լրագրողներից է:

Ռադիոկայանն այսօր ունի ավելի քան 30 հաղորդակ Դաշնության եւ ԱՊՀ երկրների տարբեր քաղաքներում` Սանկտ Պետերբուրգում, Չելյաբինսկում, Դոնի Ռոստովում, Մախաչկալայում, Բիշքեկում եւ այլուր: Հեռարձակվում է Միացյալ Նահանգների Նյու-Յորք եւ Չիկագո քաղաքներում:  Ինտերնետ հեռարձակումը հասանելի է  ամբողջ աշխարհում:  «Էխո Մոսկվի» ռադիոկայանին արդեն մի քանի տարի անընդմեջ գլխավորում է ռուսական բոլոր ռադիոկայանների վարկանիշային աղյուսակը:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնի է նաեւ իր ելույթով, երբ հայտարարել էր, որ Ռուսաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու հնարավորությունը:  Ըստ նրա, Ռուսաստանն այլևս չի կարող միայնակ լուծել նմանատիպ խնդիրներ: Իր աշխատանքում միակ բանը, որ չի բավականացնում պարոն Վենեդիկտովին, ժամանակն է, նա անհետաձգելի գործեր ուներ եւ, ինչպես ասում են , ոտքի վրա,  իր փոխարեն Չեչնիա գործուղեց աշխատակիցներից մեկին: Այնուամենայնիվ, նա ԳԱԼԱ-իաշխատակիցների հետ հանդիպելու ժամանակ գտավ:

Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն, ավանդույթի համաձայն, ամեն տարի շնորհավորում է Ալեքսեյ Վենեդիկտովին` մատնանշելով ունեցած տարաձայնությունները եւ որ շատ հարցերում նրա հետ համամիտ չէ, բայց նրան համարում է ամենավառ եւ անկանխատեսելի լրագրողներից մեկը: Ի դեպ, ռադիոկայանի միջանցքի պատերին գրեթե տեղ չի մնացել, փակցված են բոլոր հայտնի մարդկանց հարյուրավոր լուսանկարներ, ովքեր հյուրընկալվել են այստեղ:

 

Ավելին
Back to top button