ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Եթե այդ փաստաթուղթն այն ժամանակ այս կամ այն կերպ հնարավոր էր ընդունելի համարել, ապա հիմա դա բացարձակապես անհնար է»

«Եթե ես հնարավորություն ունենայի իր հետ հանդիպելու, ես իրեն կհիշեցնեի, թե այս տարիների ընթացքում քանի անգամ նա փորձել է փոխել ձևաչափն ամենատարբեր ձևերով, ամենատարբեր առիթներով»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որտեղ ասվում է, որ անընդունելի է բանակցության ձևաչափը փոխելու Հայաստանի դիրքորոշումը:

Արման Նավասարդյանի կարծիքով Ալիևը շատ լավ հասկանում է, որ այն, ինչ կատարվել է 1998 թվականին, պետք է շտկվի, որովհետև պարզ և տրամաբանական մտածողություն կա, որը նաև միջազգային հարաբերություններում է ապացուցված, որ եթե երկու երկիր բանակցում են երրորդ երկրի շահերի կամ խնդիրների համար, վերջը միշտ ողբերգական է լինում:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ամենակարևոր խնդիրներից մեկն էլ Մադրիդյան սկզբունքների վերանայման հարցն է համարում՝ դրանք անվանելով պիղծ:

«Հայաստանի իշխանությունները և նույն ինքը Փաշինյանն ամենևին չի ասում, որ բանակցություններ չեն լինելու: Բանակցություններ անպայմանորեն պետք է լինեն, որովհետև չբանակցել նշանակում է կանգնել պատերազմի փաստի առաջ»:

Բանախոսը նաև հավելեց, որ իրադրություն է փոխվել, և եթե այդ փաստաթուղթն այն ժամանակ այս կամ այն կերպ հնարավոր էր ընդունելի համարել, ապա հիմա դա բացարձակապես անհնար է, որովհետև Հայաստանը բոլորովին նոր քաղաքական դիրքորոշում ունի:

 

Ավելին
Back to top button