ԱՌԱՆՑՔՈՒՄ

Առաջիկա վեց ամսվա ընթացքում գազի սակագնի որևէ կարգի բարձրացում չի ակնկալվում. Արտակ Մանուկյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, վարչապետի խորհրդական  Արտակ Մանուկյանը, ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով սահմանին  գազի սակագնի բարձրացմանը և սպառողների վրա դրա հնարավոր ազդեցությանը, նշեց, որ սահմանին գազի սակագնի շուրջ 10 տոկոս թանկացումը այլ հավասար պայմաններում կհանգեցներ սպառողների համար գազի սակագնի շուրջ 5 տոկոս թանկացման, սակայն բանակցությունների արդյունքում հնարավորություններ կան այդ բացասական զարգացման հետևանքները որոշակիորեն փոխհատուցելու:

Արտակ Մանուկյանի փոխանցմամբ գազի սակագնի վերանայման հայտեր լինում են վեց ամիսը մեկ անգամ, այս պահին ոչ «Գազպրոմ Արմենիայի», ոչ ՀԾԿ-ի կողմից չկան վերանայման հայտեր, ընթանում են բանակցություններ:

Արտակ Մանուկյանը վստահեցրեց՝ առաջիկա վեց ամսվա ընթացքում գազի սակագնի որևէ կարգի բարձրացում չի ակնկալվում:

Անդրադառնալով տնտեսական հեղափոխության փուլին՝ վերջինս նշեց՝ տնտեսական հեղափոխությունը պետք է ամբողջացնել  հարկային հեղափոխությամբ:

Ավելին
Back to top button