ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Դեռևս ենթադրում ենք՝ անփութություն է, բայց արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս». Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու մասին

«Նոր կառավարությունն ունի թերացումներ, թեև դա չի խոչընդոտում սատարել Փաշինյանի կառավարությանը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Առանցքում» հաղորդման շրջանակներում հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը: Նա անդրադարձավ Մարտունիում իրենց այցելությանը և հանդիպմանը, որը խոչընդոտվել էր ոստիկանության կողմից, և հայտարարեց, որ իրենց պաշտոնական դիմումից հետո էլ ՀՀ կառավարությունից ոչ մի պաշտոնական արձագանք չի եղել: Եղիազարյանը խոսում է նաև Շիրակի մարզ կատարելիք այցի մանրամասների մասին:

Անդրադառնալով հարցին, թե տարօրինակ չէ՞ արդյոք, որ ձգձգվում է Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու հարցը, Եղիազարյանն ասել է, որ ՀՀ նախագահը պատասխանել է, որ ինքը հաստատողն է, և որ իրեն վարչապետն է առաջարկում քաղաքացիություն շնորհել:

«Կարծում եմ՝ հանձնաժողովն է թերացել. Սեֆիլյանը դիմել է նաև օգոստոսին, իսկ մտավորականները՝ Հասմիկ Պապյանի գլխավորությամբ, կոչով էին հանդես եկել: Մենք դեռևս փորձում ենք միտում չտեսնել այդտեղ: Դեռևս ենթադրում ենք, որ պարզապես թերացում կամ անփութություն է, բայց արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս, որովհետև բավականին երկար ժամանակ է անցել: Նույնիսկ օրենքով սահմանված կարգով մտավորականների նամակին պատասխան չի տրվել: Հուսով ենք, որ այդտեղ որևէ միտում չկա»,- հայտարարել է Եղիազարյանը:

Ավելին
Back to top button