ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Եթե դուք 7-8 ամիս խոսում եք այդ գաղափարի ներդրման մասին, անհրաժեշտ էր հրապարակել ծրագրի ռազմավարական փաստաթուղթը»

«Ես կարող եմ ընդամենը արձանագրել, որ դատաիրավական բարեփոխումների մասով այն ակնկալիքը, որ ես ունեի, ցավոք սրտի, չկա նշված ծրագրում, և մենք իսկապես ունենք բանականին անորոշ ձևակերպումներով և անորոշ գնահատականներով ծրագիր»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված ծրագրին:

Ըստ փաստաբանի՝ ամենակարևոր խնդիրն այն է, որ տեսլականը, որը ուրվագծվում է Հայաստանի համար, սեփական պատկերացումների շրջանակներում է, և արդյունքների մասին որևէ արձանագրում չկա:

Խոսելով ծրագրում անցումային արդարադատության կետի բացակայության մասին՝ Նորայր Նորիկյանը շեշտեց, որ իսկապես զարմացել է այդ փաստից, որ ծրագրում որևէ դրույթ չի եղել՝ հավելելով, որ ինքը որպես փաստաբան և իրավաբան գտնում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը լիարժեք բավարար է ՀՀ-ում օրինականության վերականգնման հաստատման և իրավական պետության կառուցման համար:

«Եթե դուք 7-8 ամիս խոսում եք այդ գաղափարի ներդրման մասին, անհրաժեշտ էր հրապարակել այդ ծրագրի ռազմավարական փաստաթուղթը, տեսնեինք, թե դուք ինչպես եք պատկերացնում այդ անցումային արդարադատությունը, բայց գալ իշխանության, 8 ամիս խոսել այդ մասին, այնուհետև առաջիկա 5 տարիների ծրագրի մեջ որևէ առումով նշույլ չարձանագրել, այդ առումով, անկեղծ ասած, ճիշտ չէ»:

Ավելին
Back to top button