ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Հայաստանը Սիրիայում պարզապես դիտորդի կարգավիճակ չունի, այլև շահառու է». Տ. Բալայանը՝ սիրիական առաքելության մասին

Հայաստանը պարզապես դիտորդի կարգավիճակ չունի Սիրիայում, այլ շահառու է, քանի որ մենք բազմահազարանոց հայ համայնք ունենք, հարուստ մշակութային ժառանգություն: Անդրադառնալով Հայաստանից Սիրիա ուղարկվելիք հումանիտար առաքելությանը՝ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նշեց, որ պատերազմի հետևանքով սիրիահայերի քանակը նվազել է Սիրիայում, շատերը փախստական են դարձել. «Համայնքի ներկայությունը քանակական առումով ոչ թե կիսվել է, այլ կեսից էլ քիչ են մնացել Սիրիայում: Որպես խաղաղության հաստատման շահառու պետություն Սիրիայում՝ Հայաստանը հանձնառություն է վերցրել օժանդակելու այդ խաղաղության պահպանմանը:

Ամեն ինչ տեղի է ունենում միջազգային իրավունքի խիստ համապատասխան, սիրիական իշխանությունների համաձայնությամբ և հրավերով»: Խումբը բաղկացած է լինելու սակրավորներից, բժիշկներից և նրանց անվտանգությունը ապահովող անձնակազմից:

Տ. Բալայանն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ առաքելության իրականացման դեպքում Հայաստանի՝ ամերիկյան պատժամիջոցների ներքո հայտնվելու վերաբերյալ հրապարակումներին:

Ավելին
Back to top button