ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Բոլորը կատարել են մի մարդու հրահանգ, եւ արդյունքում եղավ այն, ինչ եղավ». Սասուն Միքայելյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձել է գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձություններին: Նա հայտնել է, որ ծանր է տանում փաստը, քանի որ նաեւ երկրապահներին է վերաբերվում:

«Հիմա գաղտնի բան չի մնա: Քննության արդյունքում պարզ կլինի ամեն ինչ: Մինչեւ այս էլ տեղյակ են եղել, բայց վախի մթնոլորտը թույլ չի տվել բարձրաձայնել: Այն ժամանակ եղել է միանձնյա իշխանություն: Բոլորը կատարել են մի մարդու հրահանգ, եւ արդյունքում եղավ այն, ինչ եղավ»,-նշել է Միքայելյանը:

Ավելին
Back to top button