ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Դատավորը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանական զանգերից, այլ նաև բոլոր հնարավոր զանգերից». իրավապաշտպանը՝ ԱՄՆ պետդեպի զեկույցի մասին

«Պարզվեց՝ ապրիլ–մայիսյան հեղափոխությունից հետո ՀՀ դատավորների մեծամասնությունը չկարողացավ հասկանալ նոր փոփոխությունը, և չցանկացան տեղավորվել նոր փոփոխությունների համատեքստում»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանն՝ անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում Հայաստանի դատական իշխանության վերաբերյալ ձևակերպումներին:

Ըստ պետդեպարտամենտի զեկույցի՝ էական փոփոխություններ չեն արձանագրվել, դատարանները հիմնականում անկախություն ու չեզոքություն չեն ցուցաբերում, իշխանափոխությունից հետո էլ դատավորների կողմնակալության հարցում կասկածները չեն փարատվել:

Բոլոր դեպքերում և՛ մեր հանրության մեջ, և՛ օտարի աչքերով այս համակարգը փոխելու պահանջը դեռ կա:

Մեր դիտարկմանը, թե եթե իշխանությունը հայտարարում է, որ դատարանների վրա որևէ ճնշում չկա, այդ դեպքում ինչո՞վ են կաշկանդված դատավորները, իրավապաշտպանը նշեց, որ դատավորը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանական զանգերից, այլ նաև բոլոր հնարավոր զանգերից:

Այսօրվա մեր դատարանների վրա զանգերն էական ազդեցություն են ունենում, բայց դա ժամանակավոր է:

Անդրադառնալով զեկույցում նշված այն պնդմանը, թե Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներ է նշանակում նրանց, ովքեր կապ ունեն նախկին իշխանությունների հետ, իրավապաշտպանը նշեց, որ լրիվ ճիշտ դիտարկումներ են.

«Այդ համակարգն ամբողջությամբ նախկին իշխանական համակարգ է, դա փոխելը մի քիչ բարդ է, բայց պետք է փոխվի, պետք է վերանայվի բոլորի լիազորությունները, դատարաններին պետք է լիարժեք անկախություն, յուրաքանչյուր դատավոր իր տեղում իրեն լիարժեք անկախ պետք է զգա»:

Ավելին
Back to top button