ԱՐԽԻՎԻ 1 ՕՐԸ

Սուտ խոստումներով քաղաքական կենսագրություն կերտելու անհնարինությունը

«Արխիվի մեկ օրը» հաղորդաշարի դիտակետում Սերժ Սարգսյան քաղաքական գործչի գործունեությունն է: Վերլուծական տեսաանդրադարձով փորձել ենք հասկանալ, թե տարիներ շարունակ նա ինչքա՞ն է գնահատել իր խոսքի արժեքը, հարգանքո՞վ է վերաբերվել ժողովրդին եւ տրված խոստումները կյանքի կոչելու համար ի՞նչ քայլեր է ձեռնարկել, փորձել ենք հասկանալ, թե ինչպես են նրան ընկալել եւ ընկալում Գյումրիում՝ որպես ՀՀԿ կուսակցության ղեկավար եւ երկրի նախագահի աթոռն արդեն 8 տարի զբաղեցնող անձ:

Գյումրիի Թատերական հրապարակի հարթակին Սերժ Սարգսյանը կանգնել է մի քանի անգամ: Գյումրեցիներին եկել է խնդրելու, համոզելու, որ ընտրեն Հանրապետական կուսակցությանը, որովհետեւ իրենք ունեն ծրագրեր, ունեն թիմ, որովհետեւ քաղաքացու վստահության քվեն պետք է, որպեսզի գործի դնեն քաղաքական կամքն ու շենացնեն Գյումրին: «Քեզ համար Հայաստան, քեզ համար Գյումրի», «Հավատանք որ փոխենք», «Առաջ Հայաստան», «Դեպի ապահով Հայաստան եւ դեպի ապահով Գյումրի» կարգախոսների հեղինակ քաղաքական ուժի ղեկավարի հիշողությունը թարմացնելու համար թերթենք արխիվի էջերը:

Արմենուհի Վարդանյան

Ավելին
Back to top button