ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ՝ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ

Երեւանում կանցկացվի խաղաղությանը նվիրված քայլերթ-միջոցառում

«Խաղաղության միջազգային երիտասարդական խումբը» եւ IWPG կազմակերպությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու խաղաղությանը նվիրված միջոցառմանը, որը չի ճանաչում սահմաններ, ռասա, տարիք, սեռ եւ կրոն:

Մայիսի 25-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա քայլարշավ Երեւանում՝ Սարյան փ.-Թումանյան փ.-Տերյան փ.-Կարապի լիճ-Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա երթուղով:

Ամենամյա այդ միջոցառումը սկսվել է Խաղաղության դարպասից, որը գտնվում է Հարավային Կորեայում, եւ կյանքի է կոչվել 2013 թ. մայիսի 25-ին՝ ի հիշատակ խաղաղության միջազգային հռչակագրի:

Միաժամանակ տեղի կունենա խաղաղությանը վերաբերող ստորագրահավաք, որը կնպաստի պատերազմների դադարեցմանը եւ աշխարհում խաղաղության հաստատման մասին միջազգային օրենքի ընդունմանը:

Բացի այդ, «Խաղաղության միջազգային երիտասարդական խմբի» եւ IWPG կազմակերպության համագործակցությամբ կստեղծվի մեծ ցանց՝ միտված աշխարհում խաղաղության հաստատմանը:World youths march for peace at IPYG Walk Festival in Seoul, Korea (1)Bluan, Philippines Maguindanao Women's for Peace and Development Organization is collecting signatures across communitiesstoragrutyun

Yemen,d

Ավելին
Back to top button