ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«ՊՆ ինչ-որ չինովնիկ կարեւոր պետական նամակագրություն էր իրականացնում mail.ru-ով, որն ամենավատ պաշտպանված ծառայություններից մեկն է». «Կարեւորի մասին»

«Կան ալգորիթմներ, կան տեխնիկական միջոցներ, որոնք հասանելի են նույնիսկ շարքային քաղաքացիներին: Ի՞նչն է խանգարում մեր պետական այրերին այդ հարցը լուծել ավելի մասնագիտական ձեւով, ստանդարտիզացնել եւ լինել ավելի պաշտպանված:

Ես նախկին ռեժիմի հետ կապված տեղեկություն ունեի, որ պաշտպանության նախարարության ինչ-որ մի չինովնիկ, բավական կարեւոր պետական նամակագրություն իրականացնում էր mail.ru-ով, որը համարվում է աշխարհում ամենավատ պաշտպանված էլեկտրոնային նամակագրական ծառայություններից մեկը, որի աշխատողները՝ հենց ներսից, կոտրում էին 50 դոլարով:

Դա ցույց է տալիս, որ պատասխանատվության մակարդակը շատ ցածր է, եւ ես հուսով եմ, որ դասեր կքաղեն»: Անդրադառնալով վերջին օրերի սկանդալային գաղտնալսմանը, հայտարարել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի «Կարեւրի մասին» հաղորդման շրջանակում: Նա անդրադարձել է նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքին եւ այլ թեմաների:

Ավելին
Back to top button