ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Ռոբերտ Քոչարյանը պետք է դատվի որպես համակարգի ճարտարապետ և ղեկավար. Տիգրան Պասկևիչյան

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանն, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի այն պնդումներին, թե Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, կարծիք է հայտնել, որ փաստաբաններն այդպիսով վնաս են տալիս իրենց կողմից պաշտպանվող մարդուն:

«Որովհետև Ռոբերտ Քոչարյանը չէր կարող լինել քաղբանտարկյալ: Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակահատվածում եղել է երկրի նախագահը: Հիմա իրենք ուզում են ասել՝ ինքը տեղյակ չի՞ եղել, հա՞: Վերջերս Գագիկ Ջհանգիրյանը շատ հստակ կերպով բացատրեց, ասաց՝ երբ որ 99 թվականին նա տեղյակ չէր, որ Վաղարշակ Հարությունյանը զորքը շարժում է տեղից, երբ որ ամեն ինչ հանդարտվեց, հանեց Վաղարշակ Հարությունյանին և, կարծեմ, պոկեց ուսադիրները, պատժեց: Թող մարտի 6-ին էլ Միքայել Հարությունյանին պատժեր և ասեր՝ դու այլևս գեներալ չես, դու էս ի՞նչ ես արել»:

Տիգրան Պասկևիչյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե որպես անհատ պետք է դատապարտվի, այլ որպես համակարգի ճարտարապետ:

Տիգրան Պասկևիչյանը խոսել է նաև «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ցուցադրման մասին:

Ավելին
Back to top button