ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«Պետք է ստուգել Սերժ Սարգսյանի մերձավորների ու մի քանի գեներալների հաշիվները մինչեւ ապրիլյան պատերազմը եւ հետո. անսպասելի բաներ կբացահայտվեն»

«Սերժ Սարգսյանի դեպքում պիտի սկսվի քննություն՝ ապրիլյան պատերազմի հետ կապված: Այդ ինչի՞ հետ է կապված, որ չպատժեցին ադրբեջանցիների առաջ գալը, որ այդ 700-800 հեկտարը հետ չվերցրեցին, մինչդեռ բանակը հակահարված տվեց ու պատրաստ էր, իսկ գեներալները, որոնց պետք է դատեին, ավելի բարձր պաշտոններ ստացան: Պետք է ստուգել Սերժ Սարգսյանի մերձավորներին ու մի քանի գեներալների, ովքեր այն ժամանակ շատ լուրջ պաշտոններ էին զբաղեցնում, իրենց մերձավորների հաշիվները մինչեւ ապրիլի պատերազմը եւ անմիջապես հետո: Ու հավաստիացնում եմ ձեզ, որ անսպասելի բաներ այստեղ էլ կբացահայտվեն, որ ինչ-որ մեկը ստացել է, ասենք, 100 միլիոն դոլարի չափ գումար. պարզ է, որ այսպիսի հարցեր հազարավոր դոլարներով չեն լուծվում, այլ ավելի խոշորով»:

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նա անդրադարձել է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի դասավորվածությանը, Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների փոփոխության անհրաժեշտությանը, վերջին շաբաթների բացահայտումների արդյունավետությանը եւ այլ խնդիրների:

Ավելին
Back to top button