ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«Մնացականյանը եւ Մամեդյարովը 2019-ին փորձելու են ինչ-որ լուծումներ առաջարկել»

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ գործընթացներ են ծավալվում, որոնք բուռն արձագանք են գտել ոչ միայն Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում, այլ նաև միջազգային ասպարեզում:

2018 թվականի տարեվերջը և 2019 թվականի սկիզբն առանձնացան նրանով, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչները` Էլմար Մամեդյարովից սկսած, Իլհամ Ալիևով ավարտած, հայտարարում էին, որ վերջապես հայկական կողմի հետ արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ երկխոսություն է սկսվել։ Ակտիվ բանակցությունների մասին հայտնել է նաև Զոհրաբ Մնացականյանը:

Դրա հետ մեկտեղ Հայաստանում գործընթացներ են ընթանում, որոնք, կարծես թե, ուղղված են սեփական հասարակությանը խաղաղության պատրաստելուն:

Արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցի շուրջ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ 2019 թվականին, և արդյոք ադրբեջանական հասարակությունը պատրաստ է խաղաղության:

Այս և մի շարք այլ թեմաների շուրջ  ԳԱԼԱ-ն «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ:  

Ավելին
Back to top button