ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«1996 թ.-ին՝ Բիշքեկից սկսած, մինչ Փաշինյանի պաշտոնավորումը, բանակցում էին 7 տարածքները վերադարձնելու հարցի շուրջ»

Հայաստանն առաջին անգամ պարտվողական դիրքերից հանդես չի գալիս: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպմանը: 

Ըստ Նավասարդյանի՝ Արցախի հարցում հայկական կողմի օրակարգը փոխվել է եւ հայկական կողմն այդ օրակարգը պարտադրել է մյուսներին:

«Իսկ մինչ այդ ինչ էին ասում. ասում էին Փաշինյանը եկավ տարածքները հաձնելու: Սա քաղաքական բլեֆ չասեմ, սա առնվազն քաղաքական ստախոսություն է: Որովհետեւ 1996 թ.-ի Բիշքեկի պայմանագիրը ստորագրելու պահից սկսած, մինչեւ Փաշինյանի իշխանության գալու պահը, բանակցում էին  յոթ տարածքները վերադարձնելու վերաբերյալ: Ճիշտ է՝ չէին վերադարձնում, որովհետեւ դա կարող էր իր հետ բերել հասարակական պայթյուն: Ոչ մեկը չի գնա ինքնասպանության, բայց անընդհատ դրա վրա էին խաղում, որ հողերը պետք է հանձնել, որ դրա դիմաց ստանանք ինչ որ բաներ, այսինքն այն, ինչ ուզում էր Ադրբեջանը: Սրանք ոչ միայն խոսքեր էին, այլ բոլոր փաստաթղթերում է եղել: Մադրիդյան սկզբունքներն ինչ են ներկայացնում, ես դա համարում եմ պիղծ փաստաթուղթ, որն ուղղված է  պետական եւ ազգային շահերի դեմ եւ աստիճանաբար պետք է դրանից հրաժարվել, ինչը չի ուզում անել Ալիեւը»,-նշեց Նավասարդյանը:

Ավելին
Back to top button