ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Ինչ են պատասխանում բարեգործություններ ակնկալող քաղաքացիներին. ԲՀԿ թեկնածուն տնտեսական հեղափոխության եւ Աղետի գոտու մասին

Արդյոք դժվար չէ՞ վարկանիշային թեկնածուների համար  այս քարոզարշավի ժամանակ բացատրել հանրությանը, թե ԲՀԿ-ն եւս  հեղափոխությանն աջակվցող ուժ է:

ԲՀԿ պատգամավորության թեկնածու Վարդեւան Գրիգորյանը, ով առաջադրվել է թիվ 11 ընտրատարածքում / Շիրակի մարզ/, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ներկայացնում է  տպավորությունները քարոզարշավից:

 ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որից ընտրություններից առաջ  հանրությունը կոնկրետ ակնկալիք է ունեցել՝ օգնություններ, բարեգործություններ: Քաղաքացիներն արդյո՞ք շարունակում են դիմել տարբեր խնդիրներով եւ ի՞նչ են պատասխանում այդ քաղաքացիներին:

Վարդեւան Գրիգորյանը նախ հակադարձում է , որ միայն ընտրություններից առաջ չէ, որ ԲՀԿ-ն հանդես է եկել բարեգործություններով.

 «Անկախ ընտրություններից միշտ կարողացել ենք լինել  հասարակության տարբեր շերտերի կողքին: Հիմա փոխվել է  իրողություն, ժողովուրդը, եթե նախկինում հնարավորություն է  ունեցել ինչ -որ բան խնդրելու, եւ որեւէ մեկը ուշադրություն չի դարձրել, հիմա փոխվել է  իրողություն: Եւ ժողովուրդը հասկանում է, որ եթե որեւէ բան պահանջի, չի ստանալու,  եթե նույնիսկ պահանջում է,  ավելորդ լարվածություն է  ստեղծում այն կուսակցության համար կամ վարկանիշային թեկնածուի համար, որին ինքը սատարում է: Ժողովուրդը շատ լավ հասկանում եւ ըմբռնումով է մոտենում: Մենք որեւէ խնդիր չունենք»,-ասում է Վարդեւան Գրիգորյանը:

 ԲՀԿ-ն նախընտրական ծրագրում խոստանում է տնտեսական հեղափոխություն իրականացնել, երկու տարում լուծել Աղետի գոտում անօթեւանության խնդիրը եւ թեթեւ արդյունաբերության զարգացմամբ ապահովել աշխատատեղեր՝ դարձյալ Աղետի գոտում:

Ավելին
Back to top button