ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«Տոտալ անտարբերությունը կոռուպցիայի նկատմամբ ջարդելը հեշտ չի լինի».Վ. Հոկտանյան

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում անդրադարձել է  վերջին շրջանի աղմկոտ բացահայտումներին՝ դրանք համարելով կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքի առկայության վկայություն:

Եթե նախորդ իշխանությունները տարբեր օրենքների ընդունմամբ էին իմիտացիա անում, թե պայքարում են կոռուպցիայի դեմ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը գործնական քայլերով է ցույց տալիս՝ ինչպես է պետք պայքարել կոռուպցիայի դեմ: Վարուժան Հոկտանյանը, սակայն, սխալ մոտեցում է համարում կոռուպցիայի դեմ պայքարի բեռն ԱԱԾ-ի վրա բարդելը: Նա գտնում է, որ անհրաժեշտ է ձեւավորել մասնագիտացված մարմին, որին կվստահվի այդ բարդ ու պատասխանատու աշխատանքը:

Ավելին
Back to top button