Սպորտ

Sport.es. «Լիվերպուլը» «Բարսելոնային» հայտնել է Կոուտինյոյի տրանսֆերային գինը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի` «Բարսելոնա» տեղափոխությունը կարող է խափանվել,- գրում է sport.es-ը:

Մերսիայդցիները կատալոնական ակումբին հայտնել են, որ բրազիլացուց կբաժանվեն միայն 150 միլիոն եվրոյի դիմաց:

Ավելի վաղ «Sky Sports» հայտնում էր, որ «կապտանռնագույնների» ղեկավարությունը վստահ է 25-ամյա ֆուտբոլիստին առնվազն 100 միլիոնով ձեռք բերելու մեջ:

Միաժամանակ, տեղեկություն է տարածվել, ըստ որի Կոուտինյոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին տեղեկացրել է «Բարսելոնա» տեղափոխվելու մտադրության մասին:

sport.times.am

Ավելին
Back to top button