Սպորտ

BBC եռյակն աշխատեց․ «Ռեալը» ջախջախեց «Ալավեսին»

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում հյուրընկալեց «Ալավեսին» և ջախջախիչ հաղթանակ տոնեց։ Զինեդին Զիդանի սաները 4 անպատասխան գոլ ուղարկեցին Ֆերնանդո Պաչեկոյի պաշտպանած դարպասը։

Հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում, երբ Կարիմ Բենզեմայի արդյունավետ փոխանցումից հետո աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկրորդ կեսի մեկնարկում Բենզեման ևս մեկ գոլային փոխանցում կատարեց, այս անգամ գոլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը։ 61-րդ րոպեին Ռոնալդուն դուբլ ձևակերպեց՝ եզրափակելով Լուկաս Վակեսի փոխանցումը։ 89-րդ րոպեին Գարեթ Բեյլի նկատմամբ կանոնների խախտման համար հյուրերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց Բենզեման։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 51 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ալավեսը» մնաց 28 միավորով 16-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» — «Ալավես»՝ 4։0
Գոլերը՝ Ռոնալդու 44՛, 61՛, Բեյլ 46՛, Բենզեմա 89՛

https://youtu.be/WZRBSpDh89A

sport.times.am

Ավելին
Back to top button