Սպորտ

Քեյնի՝ 89-րդ րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց «Տոտենհեմին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Տոտենհեմն» արտագնա հանդիպում անցկացրեց «Քրիսթալ Փելասի» հետ և դժվարությամբ հաղթանակի հասավ։ Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ամբողջ խաղի ընթացքում զգալի առավելություն ունեին, սակայն կարողացան գոլ խփել միայն 89-րդ րոպեին՝ աչքի ընկավ Հարի Քեյնը։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Քրիսթալ Փելասը» 27 միավորով 17-րդ տեղում է։

sport.times.am

Ավելին
Back to top button