Սպորտ

Յուվենտուսն ու Ինտերը կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Յուվենտուսն» ու «Ինտերը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով: «Յուվենտուսից» «Ինտեր» կարող է տեղափոխվել Պաուլո Դիբալան, իսկ հակառակ ուղությամբ Մաուրո Իկարդին, հաղորդում է Calcio Mercato-ն:

Դիբալան ակումբի ղեկավարության հետ տարաձայնություններ ունի, իսկ Իկարդին սկանդալի կենտրոնում է հայտնվել:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, «ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հետաքրքրված է նոր հարձակվող գնելու տարբերակով:

Ավելի վաղ թուրինյան ակումբը վարձակալական հիմունքներով Գոնսալո Իգուայինի տրանսֆերային իրավունքները տրամադրել էին «Չելսիին»:

armsport.am

Ավելին
Back to top button