Սպորտ

Չեմպիոնական մրցավազքը շարունակվում է. Բավարիան հաղթեց Շալկեին

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Շալկեին»: 

Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին: «Շալկեի» պաշտպան Ջեֆրի Բրուման գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 25-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ահմեդ Քութուջուն հավասարեցրեց հաշիվը:

Երկու րոպե անց Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո գոլ խփեց Ռոբերտ Լևանդովսկին:

57-րդ րոպեին լեհ հարձակվողի փոխանցումից հետո հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Սերժ Գնաբրին: 

Այս խաղից հետո «Բավրաիան» 45 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Շալկեն» 22 միավորով 13-րդ տեղում է: 

Ավելին
Back to top button