Սպորտ

Եվրոպա լիգա. Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: 

Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ուժերը չափելու է «Ատլետիկոյի» հետ: 

Առաջին խաղը (ապրիլի 26) կայանալու է Լոնդոնում, իսկ պատասխանը` Մադրիդիում (մայիսի 3):

Կիսեզրափակչի մյուս զույգը կազմել են Մարսելի «Օլիմպիկն» ու «Ռեդ Բուլզ Զալցբուրգը»: 

Առաջին հանդիպումը կկայանա Ֆրանսիայում: Խաղերի ժամկետները նույնն են:

sport.times.am

Ավելին
Back to top button