Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տոնեց «Չելսիի» նկատմամբ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Չելսիին» և կամային հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը բացվեց 32-րդ րոպեին, երբ Վիլլիանը սկսեց «ազնվականների» գրոհը, գնդակը խաղարկեց Էդեն Ազարի հետ և բելգիացուց փոխանցում ստանալով՝ առաջ մղեց հյուրերին։ Նախքան ընդմիջում «կարմիր սատանաներին» հաջողվեց վերականգնել հավասարությունը՝ 39-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Ռոմելու Լուկակուն։ Երկրորդ կեսում արձանագրվեց մեկ գոլ՝ դաշտի տերերի համար հաղթական դարձավ փոխարինման դուրս եկած Ջեսի Լինգարդի գոլը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 59 միավոր և վերադարձել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, իսկ «Չելսին» այժմ զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 53 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Չելսի»՝ 2։1
Գոլերը՝ Լուկակու 39՛, Լինգարդ 75՛ — Վիլլիան 32՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

sport.times.am

Ավելին
Back to top button