Սպորտ

Փհենչհանում ավարտվել են ձմեռային օլիմպիական խաղերը

Հարավկորեական Փհենչհանում ավարտվել է 23-րդ ձմեռային Օլիմպիադան, որը մեկնարկել էր փետրվարի 9-ին: Տեղի ունեցավ օլիմպիական խաղերի փակման արարողությունը:

Մեդալային հաշվարկով հաղթող դարձավ Նորվեգիայի թիմը, որը վաստակեց 14 ոսկե, 14 արծաթե եւ 11 բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղը զբաղեցրեցին գերմանացիները, ովքեր նվաճեցին 31 մեդալ (14-10-7), երրորդ հորիզոնականում է Կանադայի ընտրանին (11-8-10):

Փակման արարողության ժամանակ Ռուսաստանի հավաքականն անցել է չեզոք դրոշի ներքո:28460060_1417611888367414_926288837_o 28547678_1417611875034082_1164769968_o 28460941_1417611878367415_1710219240_o

 

 

Ավելին
Back to top button