Սպորտ

«Լիվերպուլը» հաղթեց «Վեսթ Հեմին» և բարձրացավ երկրորդ հորիզոնական

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմի» նկատմամբ, հանդիպումն ավարտվեց 4։1 հաշվով։ Յուրգեն Կլոպի սաներից մեկական գոլ խփեցին Էմրե Ջանը, Մոհամեդ Սալահը, Ռոբերտո Ֆիրմինոն և Սադիո Մանեն, իսկ հյուրերի միակ գոլի հեղինակը Մայքլ Անտոնիոն էր։

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմն ունի 57 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, սակայն տուրի արդյունքներով «Լիվերպուլին» շրջանցելու հնարավորություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը» (56 միավոր)։ «Վեսթ Հեմը» 30 միավորով 13-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր

«Լիվերպուլ» — «Վեսթ Հեմ»՝ 4։1
Գոլերը՝ Ջան 29՛, Սալահ 51՛, Ֆիրմինո 57՛, Մանե 77՛ — Անտոնիո 59՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Ավելին
Back to top button