Սպորտ

«Արսենալը» պարտվեց Մխիթարյանի նորամուտի խաղում

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել է հետնապահ «Սուոնսիին» ու 1:3 հաշվով պարտություն կրել:

«Զինագործները» հաշիվը բացել են 33-ր րոպեին, երբ Մեսութ Օզիլի փոխանցումից հետո աչքի է ընկել Նաչո Մոնրեալը: Ընդամենը մեկ րոպե անց «կարապների» կիսապաշտպան Սեմ Կլուկլասը պատասխան գոլն է խփել:

Երկրորդ կեսում տանտերերն հաղթանակ են կորզել: 61-րդ րոպեին Պետր Չեխի սարսափելի սխալից հետո աչքի է ընկել Ջորդան Այուն, իսկ 86-ին նույն Կլուկլասը վերջակետ է դրել խաղում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել լոնդոնցիների կազմում` փոխարինման մտնելով 60-րդ րոպեին: Դրվագներից մեկում 29-ամյա ֆուտբոլիստը գլխով վտանգավոր հարված է կատարել, սակայն դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին փրկել է «Սուոնսիին»:

Այդ պարտությունից հետո «Արսենալը» 42 միավորով մնաց 6-րդ տեղում: «Սուոնսին» 23 միավորով արդեն 17-րդ տեղում է:

sport.times.am

Ավելին
Back to top button