Սպորտ

ԱԱ-2018. Հայաստանի մրցակիցները հայտնի են

Վերջ: Եվրոպական գոտւ վիճակահանությունը ևս ավարտվեց: Հայաստանի ընտրանին E խմբում է, որտեղ կմրցի Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի և Ղազախստանի հավաքականների հետ:

20:45 — ԵՎՐՈՊԱ.

A Խումբ: Հոլանդիա, Ֆրանսիա, Շվեդիա, Բուլղարիա, Բելառուս, Լյուքսեմբուրգ:

B Խումբ: Պորտուգալիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ֆարերներ, Լատվիա, Անդորրա:

C Խումբ: Գերմանիա, Չեխիա, Հյս. Իռլանդիա, Նորվեգիա, Ադրբեջան, Սան-Մարինո:՛

D Խումբ: Ուելս, Ավստրիա, Սերբիա, Իռլանդիա, Մոլդովա, Վրաստան:

E Խումբ: Ռումինիա, Դանիա, Լեհաստան, Մոնտենեգրո, Հայաստան, Ղազախստան:

F Խումբ: Անգլիա, Սլովակիա, Շոտլանդիա, Սլովենիա, Լիտվա, Մալթա:

G Խումբ: Իսպանիա, Իտալիա, Ալբանիա, Իսրայել, Մակեդոնիա, Լիխտենշտեյն:

H Խումբ: Բելգիա, Բոսնիա և Հերցոգովինա, Հունաստան, Էստոնիա, Կիպրոս:

I Խումբ: Խորվաթիա, Իսլանդիա, Ուկրաինա, Թուրքիա, Ֆինլանդիա:

20:35 — Այժմ ջազային երաժշտական դադար է, ինչից հետո վերջապես կմեկնարկի Եվորպական գոտու վիճակահանությունը:

20:30 — Հարավային Ամերիկայի գոտի.

1. Կոլումբիա

2. Չիլի

3. Պարագվայ

4. Արգենտինա

5. Բրազիլիա

6. Էկվադոր

7. Վենեսուելա

8. Բոլիվիա

9. Պերու

10. Ուրուգվայ

20:25Ռոնալդո. Երազանքս է, որ աշխարհում չլինեն բռնություններ, սով և աղքատություն:

20:23 — Բեմ բարձրացան լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն և ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆոռլանը՝ կատարելու Հարավային Ամերիկայի գոտու խաղացանկի վիճակահանությունը: Բոլոր 10 թիմերը, նշենք, կխաղան միևնույն խմբում.

20:21 — Օկեանայի գոտու վիճակահանությունն ու խմբերը ևս կազմվեցին.

20:12 — Բեմում Աննա Կարենինա բալետն էր.

ԽՄԲԵՐԸ՝

20:05 — Կազմվել են հետևյալ զույգերը.

1, Կյուրասաո — Սալվադոր

2. Կանադա — Բելիզ

3. Գրենադա — Հայիթի

4. Յամայկա — Նիկարագուա

5. Սենթ-Վինսենթ և Գերնադինի — Արուբա

6. Անտիգուա և Բարբուդա — Գվատեմալա

19:55 — Հերթը CONCACAF-ի գոտունն է: Ժերոմ Վալկին այստեղ կօգնի աշխարհի 2 չեմպիոնները՝ Ֆաբբիո Կանավարոն (ԱԱ-2006) և Մաջերը (լողափնյա ֆուտբոլ, 2015, Պորտուգալիա):

19:42 — Աֆրիկյան գոտու մյուս 7 զույգերն են.

Սուդան — Զամբիա

Լիվիա — Ռուանդա

Մարոկկո — Հասարակածային Գվիենա

Մոզամբիկ — Գաբոն

Բենին — Բուրկինա- Ֆասո

Տոգո — ՈՒգանդա

Անգոլա — ՀԱՀ

Այս զույգերի 7 հաղթողները կմիանանա շրջափուլի 13 թիմերին, որոնց վիճակահանությունն արդեն անցկացվել է: Արդյունքում, 20 թիմ կխաղան խմբային փուլում:

19:38 — Ձևավորվել են աֆրիկյան հետևյալ զույգերը.

Հարավային Սուդան — Մավրիտանիա: Հաղթողը հաջորդ փուլում կխաղա Թունիսի հետ:

Գամբիա — Նամիբիա: Հաղթողը՝ Գվիենայի հետ:

Սան Տոմե և Պրինսիպի — Էթովպիա: Հաղթողը՝ Կոնգայի հետ:

Չադ — Սիերա-Լեոնե: Հաղթողը՝ Եգիպտոսի հետ:

Կոմորես — Լեսոտո: Հաղթողը՝ Գանայի հետ:

Ջիբուտի — Սվազիլենդ: Հաղթողը՝ Նիգերիայի հետ:

Էրիտրեա- Բոտսվանա: Հաղթողը՝ Մալիի հետ:

Սեյշելներ — Բուրունդի: Հաղթողը՝ Կոնգոյի ԴՀ-ի հետ:

Լիբերիա — Գվիենա-Բիսաու: Հաղթողը՝ Կոտ-դ՛Իվուարի հետ:

ՀԱՀ — Մադագասկար: Հաղթողը՝ Սենեգալի հետ:

Մավրիկա — Քենիա: Հաղթողը՝ Կաբո-Վերդե:

Տանզանիա- Մալավիա: Հաղթողը՝ Ալշիրի հետ:

19:30 — Աֆրիկյան որակավորման վիճակահանության համար բեմ են հրավիրվել Ռինատ Դասաևն ու Սամուել Էտո՛Օ-ն: Աֆրիկայի գոտու առաջին զույգն է Սոմալի -Նիգեր: Այս զույգի հաղթողը կմրցի Կամերունի հավաքականի հետ:

19:25 — Ավարտվել է առաջին վիճակահանությունը: Միջմայրցամաքային անցումային խաղերում այսպիսի զույգեր են կազմվել.

CONCACAF vs ASIA

OCEANIA vs SOUTH AMERICA

19:17 — Բեմում ֆուտբոլային ֆրիսթայլի, ազգային պարերի ու երգերի խառնուրդ էր.

19:10 — Բլատտերը շնորհակալություն է հայտնում Պուտինին. «Շնորհակալություն: Ինձ շատ հաճելի է այստեղ գտնվելը: Ռուսաստանը, վստահ եմ, ԱԱ-ի ֆանտաստիկ հյուրընակող երկիր կլինի: Ֆուտբոլն ավելին է քան պարզապես խաղ: Այն միավորում է մարդկանց, ոգեշնչում է: ԱԱ-ն համաշխարհային սպորտի համընդհանուր տոն է»:

19:05 — Բացման խոսքով է հանդես գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ողջունելով ներկաներին, նշում է, որ իրենք ամեն ինչ կանեն երկրպագուների անվտանգությունն ու առավելագույն հարմարավետությունն ապահովելու համար: Աշխարհի առաջնության նախապատրաստական բոլոր ծրագրերը կիրականացվեն: Պուտինը նաև նշում է, որ սա լավ հնարավորություն է աշխարհին բազմակողմանի Ռուսաստանը ցույց տալու համար:

Ժամը 19:00-ին Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: 

totalfootball.am

Ավելին
Back to top button