Սպորտ

Կոնտե․ Հույս ունեմ՝ երկար տարիներ կմնամ «Չելսիում»

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության առաջատար «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ տարաձայնություններ ունի ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ և պատրաստ է տեղափոխվել «Ինտեր»։

-Իմ կարիերայում անհավանական շրջան է։ Հիմա ընտանիքս Իտալիայում է ապրում, բայց հույս ունեմ՝ շուտով կինս ու աղջկաս ևս կտեղափոխվեն Անգլիա։ Հույս ունեմ՝ երկար տարիներ կմնամ «Չելսիում»։

Երբ նոր ակումբ ես գլխավորում, ցանկանում ես երկար մնալ, քո գաղափարները ներդնել, ինչ-որ յուրօրինակ բան ստեղծել։ Ամեն ինչի համար ժամանակ է հարկավոր։ Պետք է զարգանալ ֆուտբոլիստների հետ մեկտեղ։ Ամենակարևորն ակումբի հաջողություններ են։

Մենք պետք է շարունակենք նույն ոգով։ Մրցաշրջանի ավարտին ամեն ինչ կարող է լինել, բայց մենք ցանկանում ենք մնալ առաջին տեղում,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերել է «London Evening News»-ը։

sport.times.am

Ավելին
Back to top button