Սպորտ

Բարձրագույն խումբ. Մրցաշարային աղյուսակը 15-րդ տուրից հետո

Երեկ՝ նոյեմբերի 3-ին և այսօր կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի հանդիպումները:

Գործող չեմպիոն «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին», իսկ «Արցախը» 2 անպատասան գնդակ է ուղարկել «Գանձասար-Կապանի» դարպասը: Այսօր «Փյունիկը» 2:0 հաշվով հաղթեց «Բանանցին», իսկ հետնապահ «Արարատը» վերջին վայրկյաններին ոչ-ոքի կորզեց «Լոռիի» հետ խաղում։ «Արարատ-Արմենիան» տուրի հանդիպումը բաց էր թողնում:

15-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի այս տեսքը.

  Թիմ Խ Հ Ո  Պ ԽԳ ԲԳ Մ
1. «Ալաշկերտ» 13 9 1 3 18 18 28
2. «Բանանց» 13 8 2 3 20 13 26
3. «Լոռի» 13 7 3 3 24 16 24
4. «Փյունիկ» 14 7 3 4 19 15 24
5. «Արարատ-Արմենիա» 13 4 5 4 13 12 17
6. «Շիրակ» 14 3 7 4 12 12 16
7. «Արցախ» 13 2 5 6 12 23 11
8. «Գանձասար-Կապան» 13 2 4 7 9 15 10
9. «Արարատ» 14 1 4 9 9 22 7

Ռմբարկուներ. Մրցավազքում «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն առաջ է անցել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Իվայլո Դիմիտրովից:

1.Ջոնել Դեսիրե («Լոռի») — 8 գոլ

2.Իվայլո Դիմիտրով («Արարատ-Արմենիա») — 7

3.Ալիյու Իսահ («Լոռի») — 5

4-6.Ուրոշ Նենադովիչ («Ալաշկերտ») — 4

4-6.Սանդի Ինուսա Ումարու («Լոռի») — 4

4-6.Վահագն Այվազյան («Բանանց») — 4

Ավելին
Back to top button