Նորություններ

Հրդեհ Արմենիա հեռուստաընկերության մասնաշենքերից մեկում (ԼՐԱՑՎԱԾ)

Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Արմենիա հեռուստաընկերության մասնաշենքերից մեկում, որտեղ տեղակայված են նաեւ Արմնյուզ եւ ATV հեռուստաընկերությունները: Հրդեհը բռնկվել է մասնաշենքի 4-րդ հարկում, որտեղ, ԳԱԼԱ-ին հայտնի դարձավ, որ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

Թե ինչն է եղել հրդեհի առաջացման պատճառը, դեռեւս հայտնի չէ: Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ: Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Հեռուստաընկերությունների աշխատակիցներին տարհանել են: Այս պահին հրշեջները փորձում են հանգցնել հրդեհը:

Լրացված 16:53

Հրդեհն արդեն մեկուսացվել է: Հրդեհի առաջացման պատճառներն ու կրած վնասի չափերը ճշտվում են:

Կադրերը ՝ ATV հեռուստաընկերության

Ավելին
Back to top button