ՆորություններՏնտեսական

Բանանի գինը՝ 900-1300 դրամ է, ինչու նորից թանկացավ. մասնագետներ

Ժամանակին, երբ 1 կգ բանանի գինը նվազել էր մինչև 400 դրամ, դա ներկայացվում էր որպես «հեղափոխության հաջողության» օրինակ: Այսօր Հայաստանում բանանի շուկայում կրկին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Գնային կտրուկ աճ է արձանագրվել. վաճառակետերում բանանը վաճառվում է 900-ից 1300 դրամով:

Բանանի ներկրմամբ զբաղվող գործարար Վահրամ Միրաքյանն այստեղ ոչ մի արտասովոր երևույթ չի տեսնում։ Բանանը սովորաբար թանկանում է ձմռանը, իսկ ամռանը՝ էժանանում։ Միրաքյանը նշում է՝ էժան բանանի համար նոր հեղափոխություն պետք չէ, մեկը մյուսի հետ կապ չունի։

Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը նշում է, որ ընդհանրապես թանկացումները կարող են պայմանավորված լինել մի քանի պատճառներով՝ միջազգային գների փոփոխությունը, պահանջարկը, սեզոնը, մենաշնորհը և արհեստական դեֆիցիտը:

Վահրամ Միրաքյանը սակայն հակադարձում է՝ նշելով, որ բանանի շուկայում մենաշնորհը վերացել է դեռևս նախորդ կառավարության օրոք: Նրա խոսքով՝ 2016 թվականից սկսած որպես այս բիզնեսում ներգրավված գործարար խնդիրների չի հանդիպել, չեն եղել խոչընդոտներ նաև սահմանին:

Ըստ տնտեսագետի՝ այժմ այնպես է ստացվել, որ շուկան ոչ կարող ես մենաշնորհային համարել, որպեսզի կարողանաս ստուգել և պատժել, ոչ էլ այդ համակարգը կարելի է հեշտ փոխել: Վահրամ Միրաքյանը վստահեցրեց, որ մայիսի վերջից սկսած՝ բանանի գինը կնվազի:

Ավելին
Back to top button